Անվտանգությունը, իսկապես, միայն բանակը չէ, այլ` տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ, տեխնոլոգիական, ֆինանսական, կրթական, մշակութային և այլն։ Այս բոլորը միասին կազմում են համապարփակ անվտանգությունը։
Եթե ցանկանում ես որևէ պետություն գրավել առանց զորքի, նրան հարկադրում ես ինտեգրվել քո տնտեսական համակարգին, քո լոգիստիկ համակարգին, քո էներգետիկ ցանցին, և այդպես շարունակ։
Ու դրանից հետո դու ձեռք կբերես էդ երկրի տարածքում և՛ համախոհներ (հատկապես՝ բիզնեսմեններ), և՛ քաղաքական ֆրակցիաներ։
Ռազմավարական մտածողությունը հենց դա է` ռազմի դաշտում պարտվածի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նա կապիտուլացվի որպես ինքնություն։
Առայժմ գնում ենք այդ ուղղությամբ` ռազմական կապիտուլյացիա, քաղաքական կապիտուլյացիա, իսկ հետո` ինքնության կապիտուլյացիա։
Արա Լ. Պողոսյան